National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 24-ին քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որոնցից 89-ը ընդունվել են ամբողջությամբ, 4-ը՝ մասնակիորեն, 3-ի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում, իսկ 5-ը մերժվել է: Փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հղում անելով ԱԺ կանոնակարգին, նկատեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծերից հանված կամ համալրված հոդվածները պետք է քննարկվեն եւ քվեարկվեն առաջին ընթերցմամբ: Անդրադառնալով բովանդակային խնդրին՝ նա տեղեկացրեց, որ մի շարք հոդվածներ հիմնականում առնչություն չունեին փողերի լվացման եւ ահաբեկչության հետ, ուստի կառավարությունը իրավացիորեն որոշել է հանել դրանք: Նրա գնահատմամբ՝ կատարված փոփոխություններով հիմնականում փարատվել են մտահոգությունները, բայց դեռեւս կան խնդրահարույց մի քանի հարցեր. Կորյուն Նահապետյանը մասնավորապես առաջարկեց օրենսդրական տեխնիկայի առումով ամբողջացնել եւ հստակեցնել «ահաբեկչություն» հասկացության ձեւակերպումը եւ թվարկել դրա բոլոր դրսեւորումները, իսկ քանի որ շահումով խաղերի եւ խաղատների գովազդի արգելանք է նախատեսված, նա առաջարկեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել նաեւ համապատասխան վարչական տույժերը:

Հանձնաժողովի նախագահի տեսակետները ընդունելին էին նաեւ հանձնաժողովի անդամների համար:

Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը, ընդունելով դիտողություններն ու առաջարկները, հավաստիացրեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում աշխատանքային կարգով դրանք կքննարկվեն ու կներառվեն օրինագծերի փաթեթում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ինչպես երկրորդ ընթերցման ներկայացված ամբողջ փաթեթի, այնպես էլ առաջին ընթերցման ներկայացված այն հոդվածների վերաբերյալ, որոնք նախագծերից հանվել կամ նոր էին ներառվել:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաեւ հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես աշնանային նստաշրջանում խորհրդարանական լսումների թեմաներին, անցկացման ժամկետներին, հանձնաժողովի՝ ուժային տարբեր կառույցներ կատարվելիք այցերին առնչվող հարցեր:

Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ: Քննարկվեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 72.500 դրամ: Օրինագծի վերաբերյալ կառավարության բացասական դիրքորոշումը ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ՝ նշելով, որ նախագծի ընդունումը պետական բյուջեից կպահանջի լրացուցիչ ծախսեր:

Պատգամավորները քննարկեցին նաեւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորի խոսքով՝ օրենքի նախագիծը ունի վիճելի հոդվածներ, հատկապես հոդված 30-ը: Առաջարկվում է ՝ հոդված 30-ի «հինգ հարյուր» եւ «երկու հարյուր» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուր» եւ «հիսուն» բառերով: Օրինագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը նույնպես բացասական էր:

Օրենքի նախագծերը ստացան ոչ դրական եզրակացություն:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am